«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աշխարհում ամեն մեկն ապրում է իր ուժի, շահի և դրանց հետ կապված ռիսկերի ռացիոնալ կառավարումով

Աշխարհում ամեն մեկն ապրում է իր ուժի, շահի և դրանց հետ կապված ռիսկերի ռացիոնալ կառավարումով
13.10.2026 | 17:16

Մեր, որպես ինքնուրույն ազգի կյանքի հարատևման հնարավոր ճանապարհների փոնտրտուքի ժամանակ կարևոր է նորովի վերլուծել, թեկուզև կախյալ կյանքում, մեր ունեցած հաջողությունները ու դրանց մանրամասները (success stories):

Այս հարցի ընդհանուր գծերով անալիզն ասում է, որ որևէ տեսակի հաջողության հասնելու առաջին անհրաժեշտ պայմանը համապատասխան բարձր մակարդակի միջավայրի առկայությունն է, լինի դա առևտուր, գիտություն, արվեստ, թե գրականություն։

Այսինքն, դա նշանակում է, որ պետք է լինեն նաև կոմպետենտ ուրիշները, որոնք, լավագույն դեպքում, կարող են օբյեկտիվորեն գնահատել արված որևէ նոր քայլ։

Եվ պետք է ասել, որ առաջընթացի համար համապատասխան հզորության միջավար ստեղծելը մեր ամենացավոտ ու նեղ կետերից մեկն է, թերևս, ամենակարևորը։

Հաջողության հասնելու մյուս կարևոր գործոնը մարդկանց գործունեության ու ջանքերի կազմակերպվածության չափն է, իսկ անկազմակերպ ու տարերային ընթացքով կյանքը որևէ ոլորտում հաջողության գրավական լինել չի կարող։

Եվ այս գործում պատահական հաջողությունները բացառություն են, ոչ թե կանոն։

Պետք է նշել նաև, որ կազմակերպվածության հարցում ևս պատմության մեջ մենք չենք փայլել։

Այս երկու պատճառներով մենք մեր ամբողջ պատմության ընթացքում եղել ենք քաղաքակրթական ծայրամաս, իհարկե, որոշ բացառություններով, ասենք, միջնադարյան ճարտարապետության, մանրանկարչության , մասմաբ գրականության, և այլ ոլորտներում։

Այս և նման հարցերում օբյեկտիվ գնահատականներ կարելի է ունենալ միայն ուրիշների հետ համեմատության միջոցով։

Նշված երկու պատճառներով, այն է զարգացման համար անհրաժեշտ մակարդակի միջավայր ստեղծել չկարողանալով և հասարակական կյանքի կազմակերպվածության ցածր մակարդակի պատճառով, որոնց հիմնական պատճառը մեր փոքրաթիվ բնակչություն ու ավելի պարզ հասարակական հիերարխիա ունենալն է, մի բան, որում մենք միայնակ չենք։

Բացի դրանից, եթե մենք նայում ենք մեր մարդկանց հաջողության պատմությունները, ապա դրանք բացարձակ մեծամասնությամբ տեղի են ունեցել ուրիշների ստեղծած տարբեր ոլորտների բարձր մակարդակի և հստակ կազմակերպված աշխատանքային միջավայրերում։

Մեր սեփական միջավայրն ու կյանքն էլ խեղդուկ են եղել մեծ պոտենցիալով մեր մարդկանց համար, որոնց հիմնական մասն էլ, առանց գնահատվելու ապրել են իրենց կյանքը, մի փոքր մասն էլ գտել է իր համար օտար նպաստավոր միջավայր ու հասել հաջողության։

Եղել են նաև օտար միջավայրերում հաջողության հասած մեր մարդիկ, որոնք գալով Հայաստան, լույս են բերել իրենց հետ և դարձել խորհրդային տարիներին մեր հաջողությունների հիմնական ստեղծողը։

Հիմա, այսքան բաները ի մի բերելուց հետո որո՞նք պետք է լինեն մեր եզրակացությունները այսօրվա պրոբլեմների տեսանկյունից։

1․ Բոլոր նշաններով մենք առաջիկայում էլ չենք կարողանալու ինքնուրույն կերպով ունենալ ոչ բարձր մակարդակի միջավայր և ոչ էլ բարձր կազմակերպվածություն։

2․ Նմանապես, չենք ունենալու նաև որոշակի հատկություններով վերնախավ և իշխանություններ, այսինքն, մոտավորապես պահպանելու ենք ուժի, մտավոր կյանքի ու հարստության ներկա մակարդակը։

3․ Հավանաբար, կրթական գործը կշարունակի անկում ապրել, որն էլ կլինի մինչև այժմ եղած տենդենցի շարունակությունը։

4․ Հավանաբար, կշարունակվի նաև ոչ կոմպետենտ մարդկանց կողմից պետական պաշտոններ զբաղեցնելու, ավելի ու ավելի աչք ծակող, տենդենցը ևս։

Այս եզրակացությունների շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ այսպես շարունակելով, մենք ուղիղ գծով գնում ենք դեպի ավելի թուլացում, որի դեպքում մեր ապրելու և հետագա նորմալ կյանք ունենալու շանսը ավելի կփոքրանա։

Իսկ գոյապայքարի ոսկի օրենքն էլ ասում է, որ ապրելու իրավունք ունի նա, ով բավարար ուժ ունի խելքի հետ միասին և ինչքան թուլանաս, այնքան առաջացող ուժային վակուումը կլցվի ագրեսիվ հարևանի կամ հարևանների ուժով։

Այս հարցում էլ պատմությունն ունի օրինակների անվերջ շարք և մեր պատմությունն էլ մեզ համար այդ ակնհայտ օրինակներից մեկն է։

Այսինքն, մեր կյանքի հետագա հարատևման համար մեզ ուժ է պետք, որը չունենք, խելք է պետք, որն էլ նվազում է կրթական գործի անկմանը զուգընթաց և կազմակերպվածություն, որն ինչպես չենք ունեցել, այնպես էլ չունենք այսօր։

Ինչպես չենք հասկացել, որ աշխարհում ամեն մեկը ապրում է իր ուժի, շահի և դրանց հետ կապված ռիսկերի ռացիոնալ կառավարումով և, մանավանդ գոյապայքարի սրումների ժամանակ, ոչ մեկը մյուսի ընկերը չէ, այդպես էլ չենք հասկանում այսօր։

Նմանապես թյուրիմացության մեջ եղել ենք և կանք նաև այն հարցում, թե որն է մեր տեղը քաղաքակրթական մաքառման պրոցեսում, որն իրականում շատ համեստ տեղ է, որն էլ, չգիտես թե ինչու, մեզ թվացել է ոչ ավել, ոչ պակաս՝ անփոխարինելի։

Ականջդ կանչի Չարենց՝ «Աշխարհն առանց մեզ, կլիներ պարտեզ մի ամայի»։

Մտածել է պետք, բայց որն էլ առանց մոտիվացիայի, խելքի ու գիտելիքի անհնար է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ